ԶԼՄ-ները հրապարակել են A321 ինքնաթիռի պայթյունի կազմակերպչի անունը

10:31     9 նոյեմբերի, 2015

A321 ինքնաթիռում պայթյունի հավանական կազմակերպիչը «Վիլայաթ Սինայ» ահաբեկչական խմբավորման ղեկավար Աբու Ուսամա Ալ-Մասրին է: Այս մասին հաղորդում է բրիտանական The Sunday Times թերթը՝ վկայակոչելով իր անանուն աղբյուրներին:

Ինչպես նշում է պարբերականը, Մեծ Բրիտանիայի իշխանությունները հաստատում են այս տեղեկատվությունը և պատրաստակամություն են հայտնել օգնել Ռուսաստանին և Եգիպտոսին՝ Ալ-Մասրիին ձերբակալելու կամ լիկվիդացնելու հարցում: Եթե նման քայլ ձեռնարկվի, ապա բրիտանական SAS հատուկ նշանակության ջոկատի մարտիկները հավանաբար կմասնակցեն այդ գործողությանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԻՊ եգիպտական ճյուղը ստանձնել է հոկտեմբերի 31-ին ռուսական ինքնաթիռի վթարի պատասխանատվությունը:


© armedia.am