Վատիկանում ներկայացրել են Հռոմի պապի ռոք ալբոմը, որը կազմված է փոփ և ռոք ոճի 11 ստեղծագործությունից:
Պրոդյուսերները երաժշտության հետ համադրել են հովվապետի առավել խորը խոսքերը մի քանի լեզուներով։ Դրանք խաղաղության, արժանապատվության, շրջակա միջավայրի պահպանության, հույսի ու սիրո մասին են։
Ալբոմն անվանել են "Wake Up!"։ Այն կդառնա Հռոմի պապի՝ պատմության մեջ առաջին երաժշտական հավաքածուն։ Վաճառքից ստացված ողջ գումարը կուղղվի փախստականների օգնությանը։