Կոսովոյին չհաջողվեց դառնալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ

19:13     9 նոյեմբերի, 2015

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի մասնակիցները քվեարկել են մասնակի ճանաչված Կոսովոն կազմակերպության շարքերն ընդունելու հարցի շուրջ, տեղեկացնում է РИА Новости-ն:

Կոսովոյի դիմումը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ին անդամակցելու վերաբերյալ, մերժվել է: Դրա օգտին քվեարկել են 92 երկրներ, իսկ դեմ՝ 50-ը: Ընդհանուր առմամբ դահլիճում եղել է 195 պատվիրակություններից 142-ը: Անդամակցության համար անհրաժեշտ է եղել ստանալ ձայների երկու երրորդը՝ այսինքն՝ առնվազն 95 ձայն: Քվեարկությանը մասնակցելուց հրաժարվել է 29 երկիր։

Ավելի վաղ Ռուսաստանը բողոքել էր Կոսովոն ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամացանկում ներառելու մտադրության դեմ, քանի որ Մոսկվայի կարծիքով՝ դա  «Անվտանգության խորհրդի բանաձևի խախտում է»:


© armedia.am