Ուկրաինայում շուտով կնշեն Եվրամայդանի հերթական տարելիցը

14:30     10 նոյեմբերի, 2015

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հրամանագիր է ստորագրել երկրում նոր ազգային տոնի ստեղծման վերաբերյալ։ 
«Նոյեմբերի 21-ը՝ 2013 թվականին Անկախության հրապարակում ցույցերի մեկնարկի օրը, այժմ և հավերժ նշվելու է որպես Ազատության և արժանապատվության օր»,– հայտնել է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։ 
2013 թվականի իրադարձությունները Պորոշենկոն անվանել է «արժանապատվության հեղափոխություն»։ Նրա խոսքերով՝ «դա չափազանց բարդ քննություն էր Ուկրաինայի համար, որտեղ ուկրաինական ժողովուրդը ցուցադրեց իր եվրոպականությունը, արժանապատվությունը, ազատության ձգտումը»։


© armedia.am