ԵՄ-ն քննարկում է մերձարևելյան և աֆրիկացի փախստականների ընդունման նոր տիպի կենտրոնների բացման հնարավորության հարցը, ինչպես ԵՄ անդամ երկրներում, այնպես էլ ԵՄ-ից դուրս գտնվող Բալկանյան երկրներում՝ հայտարարել է Լյուքսեմբուրգի արտգործնախարար Ժան Ասելբորնը, գրում է РИА Новости-ն:
«Երբ ես խոսում եմ ԵՄ սահմաններից դուրս երկրների մասին, ես նկատի ունեմ Բալկանները, ոչ թե Թուրքիան», - ասել է նախարարը՝ հավելելով, որ դեռևս անհրաժեշտ է ուսումնասիրել այս հարցի իրավաբանական կողմը: