Սիրիական բանակի զինվորները ճեղքել են Քվեյրիս օդակայանի շուրջ ԻՊ-ի ահաբեկիչների երկամյա շրջափակումը,հայտնում է Սիրիայի պետական հեռուստատեսությունը։ Հաղորդվում է, որ զորքերը մտադիր են ամբողջությամբ վերացնել շրջափակումն ու մաքրել օդակայանի տարածքը գրոհայիններից։
Օդակայանը գտնվում է երկրի հյուսիս-արևմուտքում Հալեպ նահանգում։ Շրջափակման ողջ ընթացքում ներսում գտնվող զինծառայողները շարունակել են դիմակայությունը՝ զինամթերք ստանալով օդից։
Մինչ պատերազմը օդակայանն օգտագործվել է սիրիական ռազմաօդային ուժերի օդաչուների մարզումների համար։