Եգիպտոսն ընդունել է FBI-ի օգնությունը А321-ի կործանման հետաքննության գործում

10:52     11 նոյեմբերի, 2015

Եգիպտոսի իշխանություններն ընդունել են ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) օգնությունը А321-ի կործանման պատճառների հետաքննության անցկացման գործում, հայտնում է BBC-ն:

«Մենք ամերիկացիներից ստացել ենք քննչական խմբի կազմում հետաքննությանը մասնակցելու առաջարկություն և անմիջապես համաձայնել ենք»,- ասել է Եգիպտոսի արտգործնախարար Սամեհ Շուկրին CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Կահիրեի դիրքորոշումը նախարարը բացատրել է նրանով, որ ԱՄՆ-ը մասնակցում է Airbus ինքնաթիռների շարժիչների արտադրությանը:


© armedia.am