Իվանիշվիլի. Վրաստանը կարող է գազ ներկրել Իրանից

15:16     11 նոյեմբերի, 2015

Վրաստանի նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, թե մեծ է հավանականությունը, որ Վրաստանն իրանական գազ կստանա:

Իվանիշվիլիի խոսքով՝ շատ կարևոր է Իրանի հետ հնարավորինս ամուր և խորը առևտրային հարաբերություններ հաստատել, Грузия online կայքին հղումով գրում է Tert.am-ը:

«Մոտ երկու ամիս առաջ ես հանդիպում եմ ունեցել ԱՄՆ-ի դեսպանի հետ: Մենք ակտիվորեն աշխատում ենք նաև կառավարության այլ անդամների հետ՝ տնտեսության բոլոր ճյուղերում: Իրանը, Չինաստանն ու Ռուսաստանը մեզ շատ են պետք: Եվ ես կարծում եմ՝ մեծ է հավանականությունը, որ իրանական գազը մտնի Վրաստան», - հայտարարել է Իվանիշվիլին ու ընդգծել, որ չի կարող խոսել մանրամասների մասին, քանի դեռ կառավարությունն ինքն այդ հարցերը չի ներկայացրել հանրությանը:

Իվանիշվիլիի խոսքով՝ ինքը բանակցություններին մասնակցում է որպես գործարար։


© armedia.am