ԵՄ-ն միգրացիայի դեմ պայքարի համար կհատկացնի 9.2 մլրդ եվրո. եվրահանձնակատար

17:38     11 նոյեմբերի, 2015

Եվրամիությունն ընդհանուր առմամբ 9.2 մլրդ եվրո կհատկացնի միգրացիայի դեմ պայքարելու համար՝ ինչպես միության ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: Այս մասին հայտնել է միջազգային համագործակցության և զարգացման հարցերով եվրահանձնակատար Նևեն Միմիցան՝ փոխանցում է TACC-ը։

«Այդ միջոցները կծախսվեն ինչպես փախստականների ընդունման և գրանցման կենտրոնների ստեղծման, նրանց անհրաժեշտ ամեն ինչով ապահովելու, ճամբարների ստեղծման, այնպես էլ տարանցիկ պետություններին ու այն երկրներին աջակցություն ցուցաբերելու վրա, որտեղից սկիզբ է առնում փախստականների հոսքը»,- նշել է նա:

ԵՄ սահմանապահ գործակալության (Frontex) կողմից նոյեմբերի 10-ին հրապարակված տվյալների համաձայն՝ 2015 թվականի հունվարի 1-ից մինչև նոյեմբերի 1-ը ԵՄ արտաքին սահմանները հատել են 1.2 մլն անօրինական ներգաղթյալներ, ինչը բացարձակ ռեկորդ է ԵՄ պատմության մեջ:


© armedia.am