ԱՄՆ կողմից պատժամիջոցներ կիրառելու դեպքում Իրանը չի կատարի միջուկային ծրագրի պայմանավորվածությունը

21:05     12 նոյեմբերի, 2015

Իրանը չի կատարի միջուկային ծրագրի շուրջ «վեցյակի» հետ ձեռք բերված համաձայնագիրը, եթե ԱՄՆ Կոնգրեսը նոր պատժամիջոցներ կիրառի Թեհրանի դեմ: Այս մասին հայտարարել է  Իրանի նախագահ Հասան Ռուհանին Իտալական Corriere della Sera թերթին տված հարցազրույցում, հաղորդում է Sputnik News-ը:

«Այդ պարտավորությունները հետևյալն են` «վեցյակը» չի սահմանի նոր պատժամիջոցներ, իսկ մենք պետք է կատարենք պայմանավորվածությունները: Եթե Միացյալ Նահանգները կամ այլ երկրները չկատարեն միջուկային համաձայնագրի իրենց մասը, մենք ստիպված կլինենք նույնը անել », - ասել է  Ռուհանին:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի որոշումն Իրանի վրայից հանել միայն միջուկային ծրագրի հետ կապված պատժամիջոցները՝ թողնելով  երկրի դեմ սահմանած մնացած բոլոր պատժամիջոցները, առաջացրել են մի շարք տարաձայնություններ երկու երկրների միջև: 


© armedia.am