Բեյրութում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 43-ի

09:54     13 նոյեմբերի, 2015

Բեյրութի հարավային արվարձանում տեղի ունեցած կրկնակի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 43-ի, տուժածների թիվը 240 է, հայտնում են լիբանանյան ոստիկանությունում։

ԻՊ-ն Բեյրութի հարավային ծայրամասում կատարված ահաբեկչության պատասխանատվությունը վերցրել է իր վրա: Նշենք, որ այդ շրջանը վերահսկվում է շիական Հզբոլլահ շարժման կողմից, որը պայքարում է Ասադի վարչակարգի պահպանման համար:

Լիբանանի վարչապետ Թամամ Սալամը հայտարարել է, որ Բեյրութում կրկնակի պայթյունների կապակցությամբ նոյեմբերի 13-ը երկրում հայտարարում է սգո օր:


© armedia.am