Բաշար Ասադ․ Փարիզի հարձակումները չեն կարող սիրիական իրադարձություններից անջատ դիտվել

19:15     14 նոյեմբերի, 2015

Սիրիայի նախագահ Բաշար Ասադն այսօր ընդունել է ֆրանսիական պատվիրակությանը։ Ինչպես հայտնում է սիրիական տեղեկատվական SANA գործակալությունը, Ասադը հայտարարել է, որ Փարիզի վրա տեղի ունեցած հարձակումները չեն կարող անջատ դիտարկվել Բեյրությում տեղի ունեցած ահաբեկչությունից և այն ամենից, ինչ արդեն 5 տարի շարունակ տեղի է ունենում Սիրիայում։ Ասադը հավելել է, որ «ահաբեկչական կազմակերպությունները սահմաններ չեն ճանաչում»։

«Արևմտյան երկրների, մասնավորապես, Ֆրանսիայի որդեգրած սխալ քաղաքականությունը պատճառ հանդիսացավ ահաբեկչության տարածման համար», - ասել է Ասադը` ընդգծելով նոր քաղաքականություն որդեգրելու անհրաժեշտությունը։

«Մենք դեռևս 3 տարի առաջ զգուշացնում էինք, թե ինչ կարող է տեղի ունենալ Եվրոպայում։ Բայց, դժբախտաբար, եվրոպացի պաշտոնյաներն ուշադրություն չէին դարձնում», - հավելել է Սիրիայի նախագահը։ 


© armedia.am