ԿԸՀ–ն հաստատել է հանրաքվեին օգտագործվող դրոշմակնիքի նմուշը

14:33     15 նոյեմբերի, 2015

Հայաստանի Հանրապետության հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովն այսօր գումարած արտահերթ նիստում հաստատել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների 2015 թվականի դեկտեմբերի 6-ի հանրաքվեի քվեարկությանն օգտագործվող դրոշմակնիքի նմուշը:

Ինչպես տեղեկացնում է ԿԸՀ մամուլի ծառայությունը, համաձայն հանձնաժողովի որոշման` դրոշմակնիքի նմուշում նշված է «ՔՎԵ» բառը և հանրաքվեի քվեարկության օրը, ամիսը և տարեթիվը՝ «06.12.15»:

Արտահերթ նիստում Հայաստանի Հանրապետության հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովը քննարկման արդյունքում մերժել է ԱԻՄ ներկայացուցչական խորհրդի անունից Պարույր Հայրիկեանի ներկայացրած դիմումը:


© armedia.am