ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կայցելի Հյուսիսային Կորեա

09:51     16 նոյեմբերի, 2015

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը ծրագրում է այս շաբաթ այցելել Հյուսիսային Կորեա։ Այս մասին հայտնում է հարավկորեական «Յոնհապ» գործակալությունը՝ հղում կատարելով միջազգային կազմակերպության բարձրաստիճան աղբյուրին։

Այցի նպատակն աղբյուրը չի հայտնել։ ՄԱԿ-ում չեն մեկնաբնել այս տեղեկությունը։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի այցը Փհենյան կդառնա առաջինը վերջին 20 տարում։

Մայիսին Պան Գի Մունը պատրաստվում էր լինել հյուսիսկորեական սահմանային Քեսոն քաղաքում, որտեղ ստեղծված է միջկորեական արդյունաբերական համալիր։ Սակայն այցը չեղարկվել է, քանի որ Հյուսիսային Կորեան հետ էր կանչել հրավերը՝ չբացատրելով պատճառը։

ՄԱԿ-ի վերջին ղեկավարները, ովքեր այցելել են Հյուսիսային Կորեա, եղել են Կուրտ Վալդհայմը (1979 և 1981) և Բուտրոս Բուտրոս-Ղալին (1993)։


© armedia.am