Բողոքի նոր ակցիա Մոնտենեգրոյում. ընդդիմությունը պահանջում է վարչապետի հրաժարականը

10:31     16 նոյեմբերի, 2015

Մոնտենեգրոյում ընդդիմադիրները երեկ երեկոյան «կենդանի օղակով» շրջապատել են մայրաքաղաք Պոդգորիցայի կառավարական թաղամասը, հայտնում է РИА Новости-ն:

Դեմոկրատական ճակատի ակտիվիստները կրկին պահանջել են անցումային կառավարության ձևավորում և վարչապես Միլո Ջուկանովիչի հրաժարականը:

Քաղաքական ընդդիմախոսները վարչապետին մեղադրում են տնտեսական խնդիրների, կոռուպցիայի և ընտրությունների ժամանակ մեքենայությունների մեջ:

Այս անգամ իշխանությունները առճակատում թույլ չեն տվել՝ ի տարբերություն հոկտեմբերյան փողոցային ցույցերի: Վարչապետի հակառակորդները հայտնել են, որ հաջորդ ցույցը ծրագրում են անցկացնել նոյեմբերի 28-ին՝ Նիկշիչ քաղաքում:


© armedia.am