Եգիպտոսում բուրգերը «գունավորվել» են Ֆրանսիայի, Ռուսաստանի և Լիբանանի դրոշների գույներով

15:00     16 նոյեմբերի, 2015

Եգիպտոսի բուրգերը նոյեմբերի 15-ին լուսավորվել են Ֆրանսիայի, Ռուսաստանի և Լիբանանի ազգային դրոշների գույներով: 

Обозреватель-ի փոխանցմամբ՝ այդ կերպ Եգիպտոսի իշխանությունները համերաշխություն են հայտնել այն երկրների հետ, որոնք ահաբեկչությունների հետևանքով կորցրել են իրենց քաղաքացիներին: 

Բուրգերի վրա հայտնվել են նաև գրառումներ ռուսերեն, ֆրանսերեն և արաբերեն լեզուներով: 

Երկրի տուրիզմի նախարար Հիշամ Զաազուն նշել է, որ ակցիան անցկացվում է ի նշան համերաշխության աշխարհի այն բոլոր ազգերի հետ, որոնք տառապում են ահաբեկչությունից, այդ թվում` Ֆրանսիայի և Լիբանանի, ինչպես նաև Ռուսաստանի` ի հիշատակ ողբերգական ավիաաղետի զոհերի: 

Հիշեցնենք, որ ռուսական ինքնաթիռը, որն իրականացնում էր չվերթ Շարմ էլ Շեյխից Սանկտ Պետերբուրգ, կործանվել էր հոկտեմբերի 31-ին Սինայի թերակղզում: Օդանավում գտնվող բոլոր 224 ուղևորները և անձնակազմի անդամները զոհվել էին: 

Նոյեմբերի 12-ին Բեյրութ քաղաքում 2 պայթյունների հետևանքով մահացել էր առնվազն 41 մարդ, ևս 200-ը ստացել էին տարբեր աստիճանի վնասվածքներ:


© armedia.am