Թուրք ոստիկանները հղի քուրդ կնոջ են սպանել

09:33     17 նոյեմբերի, 2015

Թուրքիայի Մարդին նահանգի Նուսայբին քաղաքում ոստիկանության հատուկ նշանակության ջոկատի մարտիկները տան մուտքի մոտ սպանել են հղի կնոջը, հայտնում է Kurdistan 24-ը։

5 երեխաների մայր Սելամեթ Յեշիլմենը 2 երեխայի հետ տնից ցանկացել է բակ դուրս գալ, սակայն հայտնվել է ոստիկանական «Կոբրա» տիպի մեքենայից արձակված կրակահերթի տակ։

Հարեւանները փորձել են օգնության հասնել, սակայն ոստիկանները նրանց վրա են կրակել՝ թույլ տալով, որ կինը մահանա։ Ավելի ուշ կնոջը մահացած են հայտնաբերել, իսկ 2 վիրավորված երեխաներին տեղափոխել են հիվանդանոց։


© armedia.am