Ռուսաստանը պարգևատրում է խոստանում A321-ի ահաբեկչության կազմակերպիչների մասին տեղեկության դիմաց

15:36     17 նոյեմբերի, 2015

Ռուսական հատուկ ծառայությունները 50 մլն դոլարի պարգևատրում են խոստացել A321 ինքնաթիռի ահաբեկչության հետ կապ ունեցողների մասին տեղեկատվության համար, տեղեկացնում է РИА Новости-ն:

«Անվտանգության դաշնային ծառայությունը դիմում է ռուս և միջազգային հանրություններին՝ կոչ անելով համագործակցել ահաբեկիչներին գտնելու հարցում։ Վկայությունների համար, որոնք կօգնենք ձերբակալել հանցագործներին, կտրվի պարգևատրում՝ 50 մլն ԱՄՆ դոլարի չափով»,- ասվում է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության հասարակայնության հետ կապերի կենտրոնի տարածած հաղորդագրությունում։


© armedia.am