«Իսլամական պետության» բարբարոս մտահղացումները պետք է կանխել. Լավրով

15:54     17 նոյեմբերի, 2015

«Իսլամական պետության» բարբարոս մտահղացումները պետք է կանխել։ Այս մասին ասված է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ Ֆրանսիայի դեսպանատան ցավակցությունների գրքում կատարած գրառման մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«ԻՊ բարբարոս մտահղացումները պետք է կանխել։ Մեր ցավն ու զայրույթը պետք է մեզ օգնեն մի կողմ դնել բոլոր երկրորդական հարցերը և միավորել Ռուսաստանին, Ֆրանսիային ու մյուս երկրներին՝ ահաբեկչության դեմ պայքարելի համար՝ ձևավորելով գլոբալ մարտական կոալիցիա»,- գրել է Լավրովը։

Նա ՌԴ ղեկավարության անունից ցավակցություն է հայտնել ահաբեկչությունների կապակցությամբ։


© armedia.am