Ֆրանսիայում օրերս տեղի ունեցած բոլոր առումներով աննախադեպ ահանբեկչությունը բավական լուրջ հանրային և քաղաքական արձագանք ստացավ ինչպես Ֆրանսիայում, այնպես էլ ողջ աշխարհում: Որքան էլ զարմանալի է, այդ միջադեպերը դարձան ոչ միայն ֆրանսիական կամ եվրոպական, այլ համաշխարհային անվտանգային ճարտարապետության վերանայման շուրջ նոր քննարկումների առիթ: Ինդոնեզիայից մինչև Շվեդիա, Ռուսաստանից մինչև Բոլիվիա ընկած բազմաթիվ երկրների կողմից անվտանգության միջոցների խստացման վերաբերյալ հայտարարությունները կարծես դարձան ահաբեկչության դեմ պայքարի նոր ռազմավարության վերանայման կոչ: Թերևս հենց դրանով էր պայմանավորված այն հանգամանքը, որ Անթալիայում կազմակերպված G20-ի գագաթաժողովի տնտեսական թեմաներն իրենց տեղը զիջեցին անվտանգային-քաղաքական խնդիրների, առաջին հերթին՝ ահաբեկչության դեմ պայքարի հիմնահարցին: Ավելին, նոր իրավիճակն անգամ կառուցողականություն ապահովեց բազում հակասություններ ունեցող երկրների միջև մասնավորապես սիրիական ճգնաժամի վերաբերյալ Վիեննայում կայացած բանակցությունների ժամանակ, ինչի արդյունքում հաջողվեց ձեռք բերել որոշակի պայմանավորավածություններ:
Տարբեր հարցերի հետ կապված ներկայիս քաղաքականության բավական լուրջ վերանայումներ են սպասվում նաև եվրոպական կառույցների կողմից: Փարիզի ահաբեկչությունները եվրոպական հանրության մոտ մի քանի անգամ մեծացրեցին Եվրոպա ժամանող հազարավոր միգրանտների հետ կապված մտավախությունները: Բացի նոր ժամանող միգրանտների նկատմամբ բացասական վերաբերմունքից, տարբեր իրավապաշտպան կառույցներ ահազանգում են մեկ այլ՝ առավել լուրջ խնդրի մասին: Խոսքը վերաբերում է Եվրոպայում իսլամաֆոբիայի տարածման միտումների մասին: Չնայած եվրոպական տարբեր գործիչների կոչերին՝ միգրացիոն և հակաահաբեկչական քաղաքականությունները չնույնացնելու վերաբերյալ, այնուամենայնիվ, հանրային բավական լուրջ ճնշումն ի վերջո կստիպի եվրոպական տարբեր երկրների, առաջին հերթին՝ Ֆրանսիային, վերանայել սեփական առաջնահերթությունները:
Շատ փորձագետներ գտնում են, որ կազմակերպված ահաբեկչությունները երևան հանեցին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի վարած քաղաքականության մի շարք թերացումներ, որոնցից կարելի է առանձնացնել հետևյալները.
Այս շարքը կարելի է շարունակել՝ հաշվի առնելով քննադատության այն տարափը, որը Օլանդի դեմ են ուղղել ընդդիմադիր որոշ ուժեր, մասնավորապես՝ Մարին Լը Պենի ղեկավարած «Ազգայի ճակատ» կուսակցությունը:
Չնայած ահաբեկչությանը հաջորդած Օլանդի նախաձեռնողականությանը, կարող ենք պնդել, որ արդեն բավական ամրապնդվել է այն գաղափարը, ըստ որի՝ Փարիզի դեպքերը բավական լուրջ հարված հասցրեցին նախագահի վարկանիշին, իսկ Օլանդի՝ քաղաքական կարիերայի հեռանկարները մեկընդմիշտ հօդս ցնդեցին: