Պան Գի Մունը չի այցելի Հյուսիսային Կորեա. ՄԱԿ

10:42     18 նոյեմբերի, 2015

ՄԱԿ-ում հերքել են կազմակերպության գլխավոր քարտուղար Պան Գի Մունի՝ Հյուսիսային Կորեա այցելելու մասին տեղեկությունները, հայտնում է Reuters-ը:

«Գլխավոր քարտուղարը հաջորդ շաբաթ չի այցելի Հյուսիսային Կորեա», -հայտարարել է միջազգային կազմակերպության ներկայացուցիչը:

Ավելի վաղ հյուսիսկորեական լրատվական գործակալությունը հաղորդել էր, որ Պան Գի Մունը նոյեմբերի 23-ին կայցելի Փհենյան, որտեղ կանցկացնի չորս օր:


© armedia.am