17-ամյա ֆրանսահայ Լոլա Ուզունյանը, որն արդեն մի քանի օր է՝ անհետ կորած էր համարվում, գտնվել է մահացած: Մահվան լուրը հայուհու ծնողներին հայտնել են իրավապահները, ծնողները ճանաչել են աղջկա դին:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ին տեղի ունեցած ահաբեկչությունից հետո 17-ամյա հայուհին հոր հետ ներկա է եղել Բատակլան թատրոնում Eagles of Death Metal ամերիկյան ռոք խմբի համերգին: Իրարանցման ժամանակ հայր ու դուստր կորցրել էին միմյանց: Հայրը փրկվել էր: