Փարիզի արվարձանում կին մահապարտը պայթեցրել է իրեն

13:00     18 նոյեմբերի, 2015

Կին մահապարտ ահաբեկիչը, ով մահացել է Փարիզի արվարձանում հատուկ գործողության ընթացքում, հասցրել է ակտիվացնել պայթուցիկ սարքը։ Այդ մասին հայտնում է BFM-ն՝ վկայակոչելով քննության իր աղբյուրին:

Ավելի վաղ հաղորդվել էր̦ որ Փարիզի արվարձան Սեն Դենիում լսվել է 4 պայթյուն, հաղորդում է The Guardian-ը։ Թերթի փոխանցմամբ՝ դեպքի վայր էին ժամանել լրացուցիչ ռազմական ուժեր։ 


© armedia.am