«Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը խստացրել է անվտանգության միջոցառումները, այսուհետ կզննվեն նաև ուղևորների կոշիկները:
Ինչպես հայտնում է Tert.am-ը̦ չնայած «Զվարթնոցը» հագեցած է միջազգային չափանիշներին համապատասխան տեխնիկական միջոցներով̦ այնուամենայնիվ̦ Փարիզի ահաբեկչությունից հետո եվրոպական բոլոր երկրների նման հայտարարել է խստացված ռեժիմով սպասարկման մասին:
«Ավելի խստացված միջոցառումներ են նախատեսված և’ աշխատակիցների և ուղեբեռների զննության առումով: Ամեն ինչի նկատմամբ օդանավակայանի անվտանգության ծառայությունն ավելի ուշադիր, ավելի աչալուրջ է լինելու»,- նշել է ընկերության մամուլի խոսնակ Գևորգ Աբրահամյանը: