Հերթական ահաբեկչությունը Նիգերիայում

17:40     18 նոյեմբերի, 2015

Նիգերիայի հյուսիս-արևելքում` Յոլա քաղաքում, ավտոբուսային կանգառում ահաբեկչություն է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է առնվազն 32 մարդ, վիրավորվել՝ մոտ 80-ը, հաղորդում է Reuters-ը:

Ադամավա նահանգի ոստիկանության մամուլի խոսնակը հայտնել է, որ մահացածների մեծամասնությունը խաղաղ բնակիչներ են և առևտրականներ:

Իշխանությունները կարծում են, որ հարձակման մեղավորները «Բոկո Հարամ» խմբավորման գրոհայիններն են։


© armedia.am