Իրաքից հայտնաբերվել են երկու մեծ գերեզման՝ միջին տարիքի 80 եզդի կանանց դիակներով:
Ենթադրվում է, որ կանայք մորթվել, այնուհետև շպրտվել են Սինջարում: Տեղի քաղաքապետի Մահմա Խելիլի խոսքերով՝ կանանց մազերը, ոսկորները և գումարը ցրված են եղել այդ փոսերում:
Ենթադրվում է նաև, որ 40-ից 80 տարեկան սահմաններում գտնվող այդ 80 կանայք, սպանվել են «Իսլամական գրոհայինների» կողմից: Այս մասին հաղորդում է Sputnik News- ը:
Իսլամական պետության հիմնական նպատակն է ոչնչացնել եզդի ժողովրդին: Հարկ է նշել, որ ԻՊ զինյալների կողմից վերջիններս համարվում են սատանապաշտներ: