ԱՄՆ-ը նախազգուշացրել է Իտալիայում հնարավոր ահաբեկչությունների մասին

10:25     19 նոյեմբերի, 2015

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտն Իտալիայի իշխանություններին նախազգուշացրել է երկրի տարածքում ծայրահեղականների հնարավոր հարձակումների մասին, փոխանցում է BBC-ն։։

Ինչպես ասվում է դեսպանատան տարածած հաղորդագրությունում, ծայրահեղականների թիրախ կարող են լինել մարդկանց կուտակումների վայրերը՝ ներառյալ տեսարժան վայրերը։ Պոտենցիալ թիրախների ցուցակում են Սուրբ Պետրոսի տաճարը, «Լա Սկալա» օպերային դահլիճը և Միլանի տաճարը։

«Ահաբեկչական խմբերը կարող են կիրառել նույն մեթոդները, ինչ Փարիզում տեղի ունեցած վերջին հարձակումների ընթացքում»,- ասվում է ամերիկացի զբոսաշրջիկներին հասցեագրված հաղորդագրությունում։ Հաղորդագրության մեջ նաև հստակեցվում է, որ Իտալիայի իշխանությունները նույնպես ծանուցված են հնարավոր վտանգի մասին։

 


© armedia.am