ԱՄՆ-ը պարգևատրում է նշանակել ԻՊ առաջնորդ Ալ-Շիմալիի մասին տեղեկության դիմաց

12:00     19 նոյեմբերի, 2015

ԱՄՆ Պետդեպը 5 մլն դոլար կվճարի ԻՊ ահաբեկչական խմբավորման առաջնորդներից մեկի՝ Աբու-Մուհամմադ Ալ-Շիմալիի մասին տեղեկության դիմաց, հատնում է РИА Новости-ն։

Պետդեպի տվյալներով՝ Ալ-Շիմալին միգրացիայի և լոգիստիկայի հարցերով ԻՊ-ի կոմիտեի ղեկավարներից մեկն է և պատասխանատու է թուրքական Գազիատեպ քաղաքից սիրիական Ջերաբլուս օտարերկրացի գրոհայինների ուղևորության համար։

«Ալ-Շիմալին և միգրացիայի ու լոգիստիկայի հարցերով ԻՊ-ի կոմիտեն համակարգում են մաքսանենգությունը, ֆինանսական փոխանցումները, ապրանքների մատակարարումները Եվրոպայից, Հյուսիսային Աֆրիայից և Արաբական թերակղզուց Սիրիա և Իրաք»,- ասվում է պետդեպարտամենտի հաղորդագրությունում։


© armedia.am