Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն նշել է, որ նյույորքցիները չպետք է վախենան «Իսլամական պետություն» խմբավորման կողմից հնչող սպառնալիքներից, որոնց մասին խոսվում է ահաբեկիչների հրապարակած տեսանյութում, գրում է Газета-ն:
Քաղաքապետի հայտարարությունում նշվում է, որ վախեցնելն ահաբեկչության կարևորագույն գործիքն է, սակայն Նյու Յորքն ունի ոստիկանության հզորագույն ուժ, և քաղաքացիները կարող են հանգիստ զբաղվել իրենց գործերով` ոչնչից չվախենալով:
Ավելի վաղ համացանցում հայտնվել էր տեսանյութ Նյու Յորքում ահաբեկչություններ իրականացնելու սպառնալիքի մասին: