ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հանդիպումներ են ունեցել Նյու Յորքում և Վաշինգտոնում

09:47     20 նոյեմբերի, 2015

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ղարաբաղյան հակամարտության շուրջ «հիանալի հանդիպումներ» են ունեցել Նյու Յորքում և Վաշինգտոնում։ Այդ մասին Twitter-ի իր էջում գրառում է կատարել Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը։ 

«Մենք միասնական ենք մեր` որպես միջնորդների աշխատանքում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում»,- գրել է Ուորլիքը: 

Ավելի վաղ նա գրառում է կատարել` անդրադառնալով Ադրբեջանի կողմից սահմանը հատած Անդրանիկ Գրիգորյանին ԼՂՀ-ին վերադարձնելու փաստին։


© armedia.am