Նոր Զելանդիայում մեկնարկել է պետական դրոշը փոխելու հարցով հանրաքվեն

11:17     20 նոյեմբերի, 2015

Նոր Զելանդիայում սկսվել է պետական դրոշը փոխելու մասին երկու հանրաքվեներից առաջինը։ Քաղաքացիներին կներկայացվեն 5 տարբերակներ։ Հանրաքվեի մասնակից է դարձել դրա համար հատուկ գրանցում անցած ավելի քան 3 մլն մարդ (երկրի մեծահասակ քաղաքացիների ավելի քան 90 տոկոսը), հայտնում է TACC-ը։

Առաջիկա օրերին նրանք փոստով կստանան պաշտոնական քվեաթերթիկը՝ 5 տարբերակներով։ Նորզելանդացիները պետք է 1-5 թվերով համարակալեն բոլոր այլընտրանքները՝ ըստ նախընտրության։

Քվեաթերթիկները պետք է լրացվեն և ուղարկվեն կազմակերպիչներին դեկտեմբերի 8-ից ոչ ուշ։ Հանրաքվեի արդյունքները կհայտարարվեն դեկտեմբերի 15-ին։ Հաղթողը կդառնա մարտին կայանալիք երկրորդ հանրաքվեի մասնակից՝ պայքարի մեջ մտնելով ներկայիս դրոշի հետ։


© armedia.am