ԱՄՆ-ը կարող է ԻՊ-ին ավելի արագ հաղթել, քան «Ալ-Քաիդային». Քերի

12:00     20 նոյեմբերի, 2015

ԱՄՆ-ը կարող է «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորմանը չեզոքացնել ավելի արագ, քան ժամանակին «Ալ-Քաիդային»: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, փոխանցում է BBC-ն։

«Մենք «Ալ-Քաիդայի» դեմ մեր պայքարը սկսել ենք 2001 թվականին, և մեզնից մի քանի տարի է պահանջվել՝ մինչև կարողացանք ոչնչացնել Ուսամա բեն Լադենին և դրա այլ ղեկավարների, ինչպես նաև չեզոքացնել նրանց՝ որպես գործող ուժ։ Մենք հույս ունենք նույնն անել ԻՊ-ի հետ շատ ավելի արագ և դրա համար ունենք հնարավորություն»,- ասել է Քերին։


© armedia.am