Ռուսաստանը և Վրաստանը հույս ունեն կարգավորել երկու երկրների միջև հաղորդակցությունը և արձանագրում են երկու երկրների միջև ապրանքաշրջանառության աննշան նվազում, այս մասին ասվում է Ռուսաստանի ԱԳՆ տարածած հաղորդագրությունում:
Նախարարության հաղորդագրությունը ներկայացվել է ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի և Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի հանդիպման արդյունքների հիման վրա, որը կայացել է Պրահայում, փոխանցում է Газета-ն:
«Արձանագրվել է, որ, չնայած անբարենպաստ մակրոտնտեսական միջավայրին, փոխադարձ ապրանքաշրջանառության ծավալների նվազումը եղել է աննշան: Այս առումով դրական դեր է ունեցել Վրաստանի գործնական տրամադրվածությունը Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը և Վրաստանի կողմից ԵՄ-ի հետ ազատ առևտրի գոտու և ասոցացման համաձայնագրի մասին ստորագրումից հետո ռուսական պաշտպանիչ միջոցների չկիրառումը»,- նշվում է հաղորդագրությունում։