Արթուր Աբրահամը դժվարությամբ պաշտպանեց տիտղոսը

10:21     22 նոյեմբերի, 2015

Գերմանիան ներկայացնող հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, գերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը այսօր հաջողությամբ պաշտպանել է չեմպիոնական տիտղսը:

35-ամյա Աբրահամը լարված մենամարտում հաղթել է 33-ամյա բրիտանացի Մարտին Մյուեյին:

Առաջին մրցավարը առավելություն տվել է Աբրահամին՝ 115:112, երկրորդը՝ Մյուրեյին՝ 112:115, երրորդը՝ Աբրահամին՝ 116:111:


© armedia.am