Հայաստանի Հանրապետությունը չի կարող անտարբեր լինել իր հայրենակիցների անվտանգության ապահովման հարցում՝ լինի դա երկրի ներսում թե երկրի սահմաններից դուրս: Այսօր Սիրիայում տիրող պատերազմական իրավիճակը և ահաբեկչական կազմակերպությունների կողմից ծավալող գործողությունները շարունակում են ուղղակի սպառնալիք մնալ մեր այն հայրենակիցների համար, ովքեր դեռևս բնակվում են Սիրիայի պատերազմական գոտիներում: Նրանց անվտանգությունն ապահովելու համար անհրաժեշտ են լրացուցիչ անվտանգության երաշխիքներ, որոնք կարող են ձեռք բերվել, օրինակ, հակաահաբեկչական կոալիցիաներում ներգրավված երկրների հետ առկա կապերի շնորհիվ:
Այս նպատակով թերևս անհրաժեշտ է ակտիվ խորհրդակցություններ սկսել Սիրիայում «Իսլամական պետության» և այլ ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարում ներգրավված մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի Դաշնության, բարեկամ Իրանի, ինչպես նաև արևմտյան գործընկերների հետ` օգտագործելով առկա դիվանագիտական բոլոր խողովակները:
Խորհրդակցություններն առնվազն կարող են անդրադառնալ հետևյալ հարցերին՝
Վերոնշյալ խնդիրների հետ կապված՝ ՀՀ-ն գործընկերների հետ բանակցություններում պետք է հանդես գա ոչ միայն որպես ակնկալող, այլ նաև աջակցող կողմ: Ուստի նպատակահարմար է, որ բանակցություններում դիտարկվի նաև Սիրիայում ընթացող հակաահաբեկչական պայքարում ՀՀ-ի հնարավոր ներգրավման հնարավորությունը, օրինակ, տարբեր հումանիտար առաքելություններում: Փոխօգնության հարցում իրենց ներգրավվածությունը կարող են ունենալ նաև հենց Սիրիայում դեռևս բնակվող մեր հայրենակիցները ինչպես նույն հումանիտար առաքելություններում, այնպես էլ գործընկերների շտաբների տեխնիկական ապահովման հարցերում: Սա հնարավորություն կտա մի կողմից ամրապնդելու հայ համայնքի դիրքերը, մյուս կողմից ապահովելու սիրիահայերի անվտանգության որոշակի երաշխիքներ: