Ամերիկյան հատուկջոկատայինները շուտով կմեկնեն Սիրիա: Ինչպես տեղեկացնում է Интерфакс-ը, այդ մասին խոստացել է «Իսլամական պետություն» խմբավորման դեմ ԱՄՆ-ի պայքարը համակարգող Բրեթ Մաքգուրկը:
«Նրանք առաջ կքաշվեն շատ շուտով»,- հայտարարել է նա՝ CBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
Մաքգուրկի խոսքով՝ «այդ ջոկատները շատ հաջող ռազմական գործողություններ են իրականացնում» իսլամիստ ծայրահեղականների դեմ: Նա նշել է, որ քրդերն «ուժերը կենտրոնացնում են ԻՊ-ի մայրաքաղաք Ռաքքան մեկուսացնելու համար»: Նրանց հաջողվել է ԻՊ-ից հետ ստանալ ավելի քան 1000 քառակուսի կիլոմետր՝ ոչնչացնելով ավելի քան 300 զինյալի:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հոկտեմբերին արտոնել էր Սիրիա ամերիկացի զինծառայողներ ուղարկելը՝ քրդական ջոկատներին Սիրիայի տարածքում ԻՊ-ի դեմ պայքարին օգնելու համար։