Մալիի հյուրանոցի զավթման պատասխանատվությունը ստանձնել է ևս մեկ ահաբեկչական խմբավորում

09:51     23 նոյեմբերի, 2015

Հերթական ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Մալիի հյուրանոցում պատանդների զավթման պատասխանատվությունը, հայտնում է RFI-ը։

Լրագրողները հաղորդագրություն են ստացել «Կե-Մասինի ազատագրման ճակատի» ներկայացուցիչներից։

Ավելի վաղ հյուրանոցի վրա հարձակման պատասխանատվությունը ստանձնել էր «Ալ-Մուրիբատուն» խմբավորումը, որը հավատարմության երդում էր տվել «Իսլամական պետությանը»:


© armedia.am