Բելգիայի պատմության մեջ ամենախոշոր հակաահաբեկչական գործողությունն ավարտվել է 16 մարդու ձերբակալությամբ։ Այս մասին մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Բրյուսելի դաշնային դատախազության ներկայացուցիչը, փոխանցում է TASS գործակալությունը։
Հաղորդվում է, որ հատուկ գործողության ժամանակ չի հաջողվել ձերբակալել Փարիզի ահաբեկչությունների գործով գլխավոր կասկածյալ Սալահ Աբդեսլամին։ Բելգիական մայրաքաղաքում օրվա ընթացքում կպահպանվի «արտակարգ դրությունը» մետրոն, առևտրի, սպորտային և զվարճանքի կենտրոնները փակ կմնան: