Կանադան փակել է դեսպանությունը Բրյուսելում

10:45     23 նոյեմբերի, 2015

Կանադան փակել է դեսպանատունը Բրյուսելում։ Այս մասին հայտնել է Կանադայի ԱԳՆ-ն իր պաշտոնական թվիթերյան միկրոբլոգում։

«Մեր դեսպանությունը Բրյուսելում փակ է մինչև առանձին ծանուցումը և կկատարի միայն անհետաձգելի հյուպատոսական հանձնարարություններ»,- ասվում է հաղորդագրությունում։

Բրյուսելում ահաբեկչական սպառնալիքի առավել բարձր՝ 4-րդ մակարդակ էր հայտարարվել նոյեմբերի 21-ին՝ փարիզյան ահաբեկչությունների նման հարձակումների ռիսկի մասին տվյալների ստացումից հետո։

Երկրի տարածքի մնացած մասում պահպանվում է հակաահաբեկչական անվտանգության երրորդ մակարդակը:


© armedia.am