Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության առաջնորդ Սելահաթին Դեմիրթաշի ծառայողական մեքենայի ուղղությամբ կրակոց են հնչել։
NEWS.am-ի փոխանցմամբ՝ անհայտ անձը հրազենից կրակել է HDP-ի առաջնորդ Սելահաթին Դեմիրթաշի ծառայողական մեքենային։ Ավտոմեքենայի ապակիները զրահապատ են, ինչի արդյունքում հանցագործին չի հաջողվել վնասել Սելահաթին Դեմիրթաշին։
Այս դեպքից հետո Դեմիրթաշը սոցկայքում արել է հետևյալ գրառումը․ «Մահը Աստծո հրամանն է»։
Նշենք, որ HDP-ն Թուրքիայի պատմության մեջ միակ խորհրդարանական կուսակցությունն է, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը եւ իր նախընտրական ծրագրում ներառել Ցեղասպանության ճանաչման համար պայքարը։