Աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը հանդիպումներ է ունեցել Նևադա նահանգում:
Ինչպես հաղորդում են ԼՂՀ կառավարության մամուլի ծառայությունից, Արայիկ Հարությունյանը հանդիպել է Նևադայում ՀՀ պատվավոր հյուպատոս Անդի Արմենյանին և համայնքի մի շարք ներկայացուցիչների:
Արցախի վարչապետը հանդիպում է ունեցել նաև Նևադայի օրենսդիր մարմնի և տեղական ինքնակառավարման մարմինների մի խումբ ներկայացուցիչների հետ:
Արայիկ Հարությունյանը նրանց ներկայացրել է Արցախի հաջողություններն ու խնդիրները պետականաշինության և տնտեսության զարգացման գործընթացներում, ինչպես նաև՝ ղարաբաղյան հակամարտության շուրջ տեղի ունեցող զարգացումները եւ ընդհանուր տարածաշրջանի իրավիճակը: