Սիրիայի կառավարական զորքերը նոյեմբերի 23-ին «Իսլամական պետության» զինյալներից հետ են գրավել մի քաղաք և մի գյուղ Հոմսի նահանգում: Այդ մասին հաղորդել Է Սիրիայի պետական հեռուստատեսությունը:
«Բանակը ժողովրդական աշխարհազորի հետ փոխգործակցությամբ Հոմսի նահանգի հարավ արևելքում վերահսկողության տակ են վերցրել Մախինը և Խավարինն այն բանից հետո, երբ ԻՊ-ն ծանր կորուստներ Է կրել», - հայտարարել Է պետական հեռուստատեսությունը:
Բանակի հաջող հարձակման վերաբերյալ տեղեկատվությունը հավաստել Է Սիրիայում մարդու իրավունքների դիտորդական խորհուրդը: Իրավապաշտպանները հաստատում են, որ զորքերն այդ բնակավայրերը հսկողության տակ են վերադարձրել ՌԴ-ի օդատիեզերական ուժերի օժանդակությամբ:
Արևմտյան զանգվածային լրավամիջոցների տվյալներով՝ սիրիական զորքերն այժմ պատրաստ են ԻՊի դիրքերը գրոհելու Էլ Քարյաթեյն քաղաքում, որը գտնվում Է Մախինից 15 կիլոմետր հեռավորության վրա: