Իրաքը դադարեցնում է քաղաքացիական օդանավերի թռիչքները երկրի հյուսիսում

20:34     23 նոյեմբերի, 2015

Իրաքի կառավարությունը երկու օրով դադարեցրել է թռիչքները դեպի երկրի հյուսիսում գտնվող երկու քաղաքացիական օդանավակայանները` Էրբիլ և Սուլեյմանիա:

Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Իրաքի քաղաքացիական ավիացիայի վարչության կայացրած նման որոշման դրդապատճառը Ռուսաստանի Կասպիական նավատորմիղի կողմից Սիրիայում իրականացվող հրթիռային հարվածներն են, որոնց ժամանակ ռուսական կողմն օգտագործում է նաև Իրաքի հյուսիսի քրդաբնակ շրջանների օդային տարածքը:


© armedia.am