Իրաքի կառավարությունը երկու օրով դադարեցրել է թռիչքները դեպի երկրի հյուսիսում գտնվող երկու քաղաքացիական օդանավակայանները` Էրբիլ և Սուլեյմանիա:
Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Իրաքի քաղաքացիական ավիացիայի վարչության կայացրած նման որոշման դրդապատճառը Ռուսաստանի Կասպիական նավատորմիղի կողմից Սիրիայում իրականացվող հրթիռային հարվածներն են, որոնց ժամանակ ռուսական կողմն օգտագործում է նաև Իրաքի հյուսիսի քրդաբնակ շրջանների օդային տարածքը: