Թուրքիա-ԵՄ միգրացիոն հարցերով գագաթաժողովը կկայանա նոյեմբերի 29-ին

12:27     24 նոյեմբերի, 2015

Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հաստատել է, որ Թուրքիա-ԵՄ գագաթաժողովը միգրացիայի վերաբերյալ տեղի կունենա կիրակի օրը:

 «Ես ԵՄ-Թուրքիա գագաթաժողովը գումարելու եմ կիրակի օրը՝ նոյեմբերի 29-ին, ժամը 16-ին: Գագաթաժողովի նպատակն է խթանել մեր հարաբերությունները և սահմանափակել միգրացիոն հոսքերը», -  գրել է Տուսկն իր թվիթերյան միկրոբլոգում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:  

Ըստ նրա՝  «այդ որոշումը կայացվել է Եվրոպական հանձնաժողովի առաջարկությունից և երեկոյան Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հետ ունեցած հեռախոսազրույցից հետո»:


© armedia.am