Աթենքի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել

11:54     24 նոյեմբերի, 2015

Աթենքում բիզնես-կենտրոնի մոտակայքում պայթյուն է տեղի ունեցել, հաղորդում է gazeta.ru-ն։ 

Իրավապահ մարմինների աշխատակիցների համաձայն՝ պայթյունը կազմակերպվել է ներքին քաղաքական ծայրահեղականների կողմից: Պայթյունից 30 րոպե առաջ անհայտ անձը տեղական թերթին հայտնել է տեղի ունեցող դեպքի մասին։ Հաղորդվում է, որ պայթյունի հետևանքով ոչ ոք չի տուժել:

Ոստիկանությունը շրջափակել է դեպքի վայրը,  դեպքի հանգամանքները պարզում են։


© armedia.am