ԱՄՆ-ը բացառել է ԻՊ դեմ պայքարի դիմաց ՌԴ-ի դեմ պատժամիջոցների մեղմացումը

09:48     24 նոյեմբերի, 2015

Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների մեղմացումը ուղղակիորեն կապված է Մինսկի պայմանավորվածությունների կատարման հետ, այլ ոչ թե Սիրիայում գործողություններով: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը, տեղեկացնում է Интерфакс-ը:

«Ես չեմ կարող պատկերացնել այնպիսի սցենար, որի դեպքում Ռուսաստանի վրայից հանվում են պատժամիջոցների մի մասը ԻՊ դեմ ավելի ակտիվ պայքարի դիմաց»,- ասել է Էռնեստը:

Նա ընդգծել է, որ «Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մաղմացումը տեղի կունենա միայն Մինսկի համաձայնությունների կատարումից հետո»:



© armedia.am