Հունաստանի և Մակեդոնիայի սահմանների միջև հայտնված ներգաղթյալները կարել են բերանները՝ ի նշան բողոքի դեպի Եվրոպա ճանապարհը շարունակելու արգելքի դեմ, հաղորդում է BBC-ն:
Մոտ 6 կիսամերկ տղամարդիկ Էյդոմենի սահմանամերձ գյուղի մոտ կարված բերաններով նստել են երկաթուղիներին ՝ ոստիկանական պատի առջև: Նրանց կրծքին և ճակատին եղել է գրություն՝ «Արդարացի ազատություն»:
Բողոքի ակցիայի մասնակիցներն ամենայն հավանականությամբ Իրանից են և պատկանում են տեղի քրդական փոքրամասնությանը: Նրանց են միացել նաև Բանգլադեշից և Մարոկկոյից տղամարդիկ, որոնց ևս թույլ չեն տվել հատել սահմանը՝ նրանց համարելով տնտեսական ներգաղթյալներ: