Պետդեպը նախազգուշացնում է ամերիկացիներին սպառնալիքի մասին

10:55     24 նոյեմբերի, 2015

ԱՄՆ Պետդեպը ծանուցում  է տարածել ամերիկացիների համար, ովքեր ճանապարհորդում են աշխարհում։ Ծանուցմամբ նրանց նախազգուշացվում է «ահաբեկչական  մեծացած սպառնալիքների» մասին, հայտնում է BBC-ն։

Պետդեպի տվյալներով՝ այնպիսի ծայրահեղական խմբավորումներ, ինչպիսիք են ԻՊ-ը, «Ալ-Քաիդան», «Բոկո Հարամն» ու այլք, շարունակում են հարձակումներ ծրագրել շատ տարածաշրջաններում։

Սպառնալիքի մասին նախազգուշացումն ուժի մեջ կլինի մինչև 2016 թվականի փետրվարի 24-ը։

«Իշխանությունները կարծում են, որ ահաբեկչական հարձակումների հավանականությունը կպահպանվի այն պատճառով, որ ԻՊ-ի անդամները տուն են վերադառնում Սիրիայից ու Իրաքից»,- ասվում է հաղորդագրությունում։


© armedia.am