Շվեդիայի իշխանությունները ներգաղթյալներին կտեղավորեն ջրի վրա

21:32     24 նոյեմբերի, 2015

Շվեդիայի իշխանությունները սկսել են ջրի վրա ժամանակավոր կացարան փնտրել ներգաղթյալների համար՝ փախստականների համար սովորական ապաստարաններում տեղի անբավարարության պատճառով: Այս մասին հայտնում է gazeta.ru-ն:

Երկրի միգրացիոն վարչությունը նավերի և հարթակների տերերի համար տենդեր է հայտարարել:

Փախստականներին ապաստան տրամադրելու մտադրություն ունեցողները պետք է ներգաղթյալներին ապահովեն ննջարաններով, ճաշարանով, հեռուստացույցով հյուրասենյակով և երեխաների համար խաղասենյակով: Տարածքում նաև պետք է լինի համացանցին հասանելիություն:

Սպասվում է, որ ջրի վրա նոր կացարանները կսկսեն գործել հաջորդ տարվա սկզբին:

Նշենք, որ տարեսկզբից Շվեդիան արդեն ընդունել է 150 հազար փախստականի:


© armedia.am